Գրիգոր Զոհրապ Երջանիկ Մահը | Վերլուծություն

Ո՞րն է երջանիկ մահը։ Ըստ Գրիգոր Զոհրապի՝ երջանիկ մահը այն է, երբ մահանում ես քո սիրելի մոտ։ Այս հարցի շուրջ էին նովելի սկզբում վիճում հերոսները։ Եվ հենց այս ժամանակ է, որ բժիշկը հիշում է տարիներ առաջ կատարված դեպքը: Երկրորդ գլուխը սկսում է նորավեպի հիմնական իրադրության նկարագրությունը՝ գլխավոր հերոսուհու տանը: Երրորդ գլուխը պատկերում է այդ իրադրությունը՝ գլխավոր հերոսուհու և նրա սիրած երիտասարդի պարելը: Չորրորդ գլուխը պատմության հանգուցալուծումն է․ հերոսուհին սրտի կաթվածից մահանում է սիրած երիտասարդի գրկում:

Ւրականում ոչմեկ չի կարող ասել, թե որն է երջանիկ մահը։
Ես հարցում եմ անցկացրել և մարդիկ տվել են տարբեր պատասխաներ՝ ինչից ես եզրակացրություն եմ արել, որ ամեն մարդ տարբեր է պատկերացնում երջանիկ մահ հասկացությունը։ Հենց այս միտքը կար նովելի սկզբում, երբ մի աղջիկ ասում է, որ գեղեցիկ է թոքախտավորի մահը, իսկ տղան ասում է, որ ամենալավը ռեվոլվեռի գնդակը ուղեղի մեջն է, իսկ բժիշկը պատմում է սրտի կաթվածից մահացած կնոջ դեպքը։ Ըստ իս՝ երջանիկ մահը դա այն է, երբ մահանում ես իմանալով, որ քեզ հարազատ մարդկանց համար մի լավ բան արել ես։ Թե զինվորը, ով զոհվել է մարտի դաշտում՝ իմանալով, որ իր երկրի, հայրենիքի և ընտանիքի համար է զոհվել, թե կյանք տեսած պապիկը, ով մահանում է հիվանդանոցում, իմանալով, որ կարողացել է իր կնոջը, երեխաներին, թոռներին լավ և ուրախ ժամանակներ պարգևել։

Բացառություն չէ նաև Բժշկի պատմության մեջի 40 ամյա կինը։ Բժիշկը երեկույթին նրան հանդիպում է, և խորհուրդ է տալիս, որ ավելի խաղաղ և երեկույթներից զերծ կյանք ապրել։ Սակայն տիկինը ճիշտ չէր համարում այդ ամենից հրաժարվել մեկ օր ավել ապրելու համար։ Նրա համար էլ երջանկությունը երեկույթների և խնջույքների մեջ էր։ Եվ նրա համար երջանկություն էր նրա սիրած երիտասարդի հետ պարելը։ Այդ պարի ժամանակ էլ, կինը սրտի կաթված ստացավ, սայթակեց և մահացավ։

Leave a comment