Մագդաղինե Հարցաշար

  • «Մագդաղինե»՝ ի՞նչ է նշանակում։

Այս անունը գալիս է Աստվածաշնչից։ Այն պատկանում էր մի անբարոյական կնոջ կերպարի։

  • Տողեր, որ ցույց են տալիս աղջկա բարոյականությունը։

Վարժ աղջիկ մըն էր, որ իմ անփորձ տղու վեհերոտությունս փարատել կջանար իր գգվանքներուն համոզիչ ու շքեղ փաստերը մեջտեղ նետելով:

Քահանայի մը չափ գիտեր անիկա բոլոր կարգը կանոնը ասանկ բաներուն, ու քահանայե մը ավելի խստապահանջ էր ինքզինքին համար

  • Տողեր, որ ցույց են տալիս աղջկա՝ այդ գործով զբաղվելու անհրաժեշտությունը։

Անհուն խնամքով ու գորովով մը իր պզտիկ քրոջ ու եղբորը վրա կշարունակեր հսկել հեռվեն, ծախելով շարունակ իր մարմնին ճոխություները, առանց զոհողություն մը ըրած ըլլալու գաղափարը մտքեն մազի չափ անցընելու:

Երկու տարի առաջ մայրիկս մեռավ,- այս «իկս»-ին մեջ անհուն գորովանք մը ու թախիծ մը կա.- հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս. քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ, ամենքը ես կպահեմ

  • Տողեր, ուր հեղինակը ապացուցում է, որ բարոյականություն ասվածը խիստ հարաբերական բան է։

Այս հին դեպքը պատմելուս, անցյալները՝ բարձրաստիճան եկեղեցական մը, աստվածաբան ու կենցաղագետ մարդ, մանրամասն հասկցուց ինծի կրոնական պատճառները այս զլացումին:

Leave a comment