«Աիդա Պետրոսյան» անվանական մրցանակի ինքնառաջադրում

Ես՝ Սերգեյ Հայրիյանս, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 12-3 դասարանի սովորող եմ։ 2022 թ․ սեպտեմբեր ամսվանից մասնակցում եմ «Սովորող-սովորեցնող» նախագծին, որի շրջանակներում ուսուցանում եմ «Արևելյան դպրոց-պարտեզ»-ի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներին, և փոխանցում եմ իմ ունեցած գիտելիքները եռաչափ մոդելավորման մասին։
Տարեսկզբին ես մշակել եմ ծրագիր, որին սովորողների հետ հետևել ենք ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում։ Աշխատել ենք Blender եռաչափ մոդելավորման համար նախատեսված անվճար ծրագրով։

Եռաչափ մոդելավորումը համակարգչային գիտության ճյուղ է, որը իրենից ներկայացնում է համակարգչային ծրագրերի միջոցով ստեղծել, կամ վերարտադրել իրական կամ մտացածին առարկաների թվային եռաչափ տարբերակները։ Այս մասնագիտությունը լայն կիրառություն ունի անիմացիոն, ինչպես նաև ֆիլմարտադրության ինդուստրիայում։ Չի շրջանցել նաև շինարարական ոլորտը, և օգնել է մինչ աշխատանքները կազմել եռաչափ նախագիծ հետագայում կառուցվող շինության համար։ Պահանջմունքի աճը իր հետ մեծացնում է նաև տվյալ մասնագիտությունը սովորելու և հմտանալու հասանելիությունը։

Չնայած նրան, որ եռաչափ մոդելավորումը բավականին բարդ մասնագիտություն է, որը ենթադրում է, և գիտելիք, և ստեղծագործական միտք, ես նպատակ էի դրել իմ արջև 4-րդ և 5-րդ դասարանցիներին մշակել և տալ այնքան բազա, որը և կլինի իրենց համար մատչելի, և որը կարող է հիմք հանդիսանալ հետագայում մասնագիտությանը լիարժեք տիրապետելու համար։ Ուստի, այսօր ես կարող եմ հստակ արձանագրել, որ սովորողները ոչ միայն արդարացրեցին իմ սպասելիքները, այլ գերազանցեցին դրանք։ Ստորև դուք կարող եք ծանոթանալ կրտսեր սովորողների կատարած լավագույն աշխատանքներին՝

Ալիխանյան Արեգ
Խալափյան Դանիել
Թանաշյան Միքայել
Նավասարդյան Արթուր

Հաշվի առնելով այսօր տեխնոլոգիաների զարգացման արագությունը և տենդենցները՛ դասընթացը, բացի առարկայական գիտելիքներից սովորողներին նաև օնգել է հետագա մասնագիտական կողմնորոշմանը։ Այս դասընթացը կարող է նրանց համար լայն ասպարեզ բացել համակարգչային բազմաթիվ այլ գիտություններին ուսումնասիրելու, և տիրապետելու գործում, ինչպես նաև հանգել այն գաղափարին, որ համակարգիչը պատեհ օգտագործելու դեպքում, նրանք կարող են շատ գիտելիք ստանալ։

Ստորև մի քանի նկարներ դասապրոցեսից՝


4 comments

Leave a comment