3D Մոդելավորում – ծրագիրը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց պարտեզում մեկնարկվեց 3D մոդելավորման ընտրության գործունեություն, որի ընթացքում 4-5րդ դասարանների աշակերտները կսովորեն 3դ մոդելավորման հիմմունքները «Blender» ծրագրով։

3D մոդելավորման հետ կարող եք ծանոթանալ այս պրեզենտացիայում։

Նպատակը՝ աշակերտներին օգնել մուտք գործել 3դ աշխարհ, և ստեղծել անհատական 3դ մոդելներ։

Ընթացքը՝ աշակերտներին ծանոթացնել ծրագրին, սովորեցնել գործիքները, փոքր հանձնարարություններով ավելի ամրապնդել իրենց սովորածը, համատեղ նախագծերի իրականացում, այնուհետև ամեն աշակերտ կստեղծի իր անհատական 3դ մոդելը։

Ծրագիրը՝

  • Սեպտեմբեր – ծանոթանալ 3D մոդելավորման հետ, մասնագիտության պահանջարկի, կարևորության և կիռարման մեթոդների հետ։ Սկսել աշխատել Blender ծրագրով, և սովորել ծրագրի գործիքները։ Որպես ամսվա եզրափակում՝ ստեղծել 3D բաժակի, սեղանի և աթոռի մոդել։
  • Հոկտեմբեր – Աշակերտների հետ պատրաստելու ենք հետևյալ 3D մոդելը, որի արդյունքում նրանք կյուրացնեն իրենց սովորածը։
  • Նոյեմբեր – աշակերտները սկսելու են տարբեր տեղերից գտնել նկարներ, որոնք կոգնեն իրենց հետագայում սկսել աշխատել սեփական 3D մոդելների վրա։ Կկազմեն գաղափար, թե ինչ մոդել են սարքելու, և կանցեն գործի։
  • Դեկտեմբեր – անհատական մոդելների շուրջ տարվող աշխատանքի ավարտ մինչև ամսվա վերջ, և, եթե հնարավոր է աշխատանքների ցուցադրում։

Արդյունքը՝ աշակերտների պատրաստված 3դ մոդելները կցուցադրվեն հատուկ ցուցահանդեսում։

2 comments

Leave a comment