Գրիգ | Երկու Սիլուետ | Վերլուծություն

Երկու Սիլուետը ինձ զարմացրեց՝ շատ զարմացրեց։ Սկզբից թվում էր, թե Երկու Սիլուետը մռայլ ֆանտաստիկայի կամ միստիկայի ժանրից է, որոնք պատմում են գերբնական ուժերի մասին և այդ ամենը զարթարված հոգեբանական թեմաներով, որոնց մասին երկար ժամանակ մտորել է պետք որպեսզի հասկանաս պատմվածքի իմաստը։ Սակայն այն իրականում շատ պարզ և լավ նամակ ունի իր մեջ, որը կարծես ոչնչացնի այն ամբողջ մռայլությունը։

Երկու Սիլուետը հիմնված է «Ինչ որ ցանես, այն կհնձես» խոսքերի հիման վրա։ Այդ կտավի մասին առեղծվածը այդպես էլ չբացահայտվեց։ Այդպես էլ մենք չիմացանք, թե ինչու՞ էին մարդիկ ինքնասպան եղել այդ նկարի պատճառով։ Ի՞նչպես է այդ նկարը մարդու մոտ այդպիսի երազներ առաջացնում, ինչը բերում է նրանց ինքնասպանությանը։ Եվ զարմանալին այն է, որ դա այդքան էլ կարևոր չէ։

Ամենավերջի երազում կարծես Գուրգենին մնացել էր մի քայլ դեպի մահը, բայց նրան երազում փրկեց կատուն, իսկ երազից զարթնելուց հետո նա կարծես կտրվել էր իրականությունից, և միակ բանը, որը նրան վերադարձրեց իրականություն կատուն էր։ Այն կատուն, որին նա փրկել է, լսելով իր խղճին։ Գուրգենը կատուներին չեր սիրում, բայց այդ մի կատվին և փրկել է, և պահել է իր մոտ, տվել է նրան Ադադա անունը։ Եվ կյանքը հենց այդ լավ արարքը հետ բերեց նրա դիմաց և օգնեց ազատվել այդ կախարդական կտավի անեծքից։

Պատմվածքի մեջ դրված նամակը շատ պարզ է։ Այն հենց «Ինչ որ ցանես, այն կհնձես» խոսքերն են։ Օգնեք մյուսներին, թե մարդկանց, թե կենդանիներին։ Լսեք ձեր խղճին, դա թուլություն չէ, թուլությունը ինքդ քեզ դեմ գնալն է։ Ճակատագիրը անպայման քեզ կխրախուսի քո լավ արարքների համար։

Leave a comment