Տաղ անձնական (վերլուծություն)

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Չարենցը իր այս բանաստեղծությունում պատմում էր իր սերը և կարոտը իր ծննդավայր Կարսի հանդեպ: Այդ կարոտի պատճառով՝ օտար վայրերում Չարենցը սկսում է միայն վատը տենալ: «Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար» և «Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով», ցույց են տալիս, որ, թե օտարության, թե օտար մարդկանց մեջ չկար այն հոգին, որի համը չարենցա կզգար Կարսում: Այս բանաստեղծությունը, ինչ որ տեղ, նույնիսկ, զգուշացում է, որ օտար վայրին միանգամից չես հարմարվի, և ամեն ինչ քեզ սառը և անհամ կթվա: Երբ նա խոսում է Կարինե Քոթանճյանի մասին, և ասում է, որ իրեն հաջող չի ասել, ինձ հիշեցնում է մի պատկեր, որը ես հաճախ եմ տեսել դպրոցում: Երեխաները առանց բարև նստում են դասի, 6 ժամ հետո դասը վերջանում է, և առանց հաջող անելու գնում են ամեն մեկը իր տներով:

Leave a comment